Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը կշարունակի հնարավորինս ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համարե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի հնարավորինս ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նա նշել է, որ վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ «աշխատանքը նկատելիորեն աշխուժացել է. պարբերաբար հանդիպում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, մշտական հիման վրա աշխատում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմըե: «Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստել է այն բանին, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ընթանան կարգավորման բանաձեւ գտնելու ուղղությամբ,-ասել է Լավրովը:- Առաջիկա շաբաթներին երկու երկրների ղեկավարների միջեւ ծրագրված են շփումներ, որոնք հանգամանորեն նախապատրաստվում են համանախագահների կողմիցե: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ «երկուստեք կա առաջ շարժվելու եւ հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխընդունելի համաձայնության հասնելու ձգտումե: «Այն, ինչ մենք ի զորու ենք անել, կշարունակենք անելե,- ավելացրել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում