Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը Կովկասում օգոստոսյան ճգնաժամի կրկնություն թույլ չի տա

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Եվրոնյուսե հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ Ռուսաստանի վերջին քայլերը վկայում են Մոսկվայի վճռականությունը՝ թույլ չտալու օգոստոսյան ճգնաժամի կրկնություն, երբ վրացական զորքերը գրոհեցին Հարավային Օսիայի վրա: «Ինչ վերաբերում Է Աբխազիային եւ Հարավային Օսիային, Ռուսաստանն այդ երկու հանրապետությունները չի ճանաչել աշխարհաքաղաքական ինչ-որ խաղ խաղալու համար: Մենք այդ իրադրությանը միջամտեցինք, վրացական ագրեսիան կասեցրինք ոչ թե աշխարհաքաղաքական միավորներ շահելու, այլ բացառապես մարդկանց կյանքը փրկելու, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անվտանգությունն ու բուն գոյությունը ապահովելու համար: Եվ այն միջոցները, որ մենք այժմ ձեռնարկում ենք, միանշանակ ընդգծում են այն իրադրության կրկնություն թույլ չտալու մեր բացարձակ վճռականությունը, որը Վրաստանի նախագահը հրահրեց անցյալ տարվա օգոստոսի 8-ի գիշերըե,-ընդգծել Է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում