Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը համարժեք կարձագանքի, եթե Վրաստանը ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման հարցը տեղափոխի գործնական հարթությունե
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը համարժեք կարձագանքի, եթե Վրաստանը ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման հարցը տեղափոխի գործնական հարթություն: «Եթե Վրաստանի կառավարությունը ռուսաստանցի խաղաղապահների դուրսբերման հարցը տեղափոխի գործնական հարթություն, Ռուսաստանը եւս ստիպված կլինի այն քննարկել իրադրության բոլոր ասպեկտների հաշվառմամբ, նկատի ունենալով, որ խաղաղապահները շարունակում են պահպանել խաղաղությունն այդ տարածաշրջանում, չնայած շարունակվող սադրանքներինե,-ասել է Լավրովն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Ըստ նրա, «հարկավոր է մտածել՝ ինչպես կարգավորել այդ հակամարտությունը ռուսաստանցի խաղաղապահների բացակայությամբե: ՌԴ-ի արտգործնախարարը նաեւ հույս է հայտնել, որ այդ իրադրությունը «վրացական կողմը չի օգտագործի որոշակի քաղաքական նպատակների հասնելու համարե: