ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտաքին գործերի նախարարՍերգեյ Լավրովին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ծավալված ջերմ զրույցի ընթացքում մեր երկրի նախագահն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավարը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի` Ռուսաստանի Դաշնություն կատարելիք առաջիկա աշխատանքային այցին վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: