Սերգեյ Լավրով. «Հայաստանին ռուսաստանյան զենքի մատակարարումների վերաբերյալ տվյալները չհաստատվեցինե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը ուսումնասիրել Է Հայաստանին ռուսաստանյան զենքի խոշոր մատակարարումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք գլխավոր շտաբի հետ միասին ուսումնասիրեցինք այդ իրադրությունը: Այն մարդը, ում ազգանունը հիշատակվում Է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, եւ անցյալ տարի Հայաստանին ոչ մի մատակարարում չի իրականացվելե,-ասել Է Լավրովն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Միեւնույն ժամանակ Լավրովը նշել Է, թե Ռուսաստանը չի թաքցնում, որ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունի ինչպես Հայաստանի, այնպես Էլ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել Է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ Է, իսկ այդ կազմակերպության անդամները ավելի արտոնյալ պայմաններ ունեն, եւ Ադրբեջանում Ռուսաստանի գործընկերները դա շատ լավ գիտեն: