Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կօգնի Հարավային Օսիային՝ հաղթահարելու վրացական ագրեսիայի հետեւանքները

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հարավային Օսիայի իր պաշտոնակից Մուրադ Ջիոեւի հետ այսօր կայացած բանակցությունների ընթացքում հայտարարել Է, որ Ռուսաստանը կօգնի Հարավային Օսիային՝ հաղթահարելու վրացական ագրեսիայի հետեւանքները: «Սա Հարավային Օսիայի արտգործնախարարի առաջին աշխատանքային այցն Է Ռուսաստան այդ հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետոե,-նշել Է Լավրովը: «Վրացական ագրեսիայից հետո հիմնախնդիրները քիչ չեն, մենք Հարավային Օսիայի բարեկամներին օգնում ենք հաղթահարելու դրանք, տեսնենք՝ այսուհետեւ ինչպես ենք առաջ շարժվելու եւ արտաքին քաղաքական ռեսուրսներն օգտագործելու բոլոր հարցերի հաջող լուծման համարե,-հավելել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում