Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի երկրների հետ սերտ համագործակցությունը Ռուսաստանի հիմնական գերակայությունն Էե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ԱՊՀ-ի երկրների հետ սերտ համագործակցությունը Ռուսաստանի հիմնական գերակայությունն Է: «Մենք ԱՊՀ-ի երկրների հետ մեր հարաբերությունները զարգացնում ենք իրավահավասար եւ փոխշահավետ հիմքի վրա, համագործակցության գծով գործընկերները մեր արտոնյալ գործընկերներն են, եւ դրանք փոխադարձ արտոնյալ հարաբերություններ ենե,-ասել Է նախարարը: «ԱՊՀ-ն մեզ համար բացարձակ գերակայություն Է եւ միշտ այդպիսին կլինիե,- հավելել Է Լավրովը: