Սերգեյ Լավրով. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հուսադրող պահեր են հայտնվելե
3 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, «Թրենդե գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության լուծման գործում Ռուսաստանի դիրքորոշումը, ասել է, որ «2005 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հուսադրող պահեր են հայտնվել՝ կապված մայիսի 15-ին Վարշավայում եւ օգոստոսի 27-ին Կազանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներում այն հանգուցային սկզբունքների համաձայնեցման շուրջ առավել մեծ փոխըմբռնման հասնելու հետ, որոնք կարող են դրվել հակամարտության կարգավորման համաձայնագրի հիմքումե: Ըստ Լավրովի, «դա որոշակիորեն տեղի է ունեցել այն մշտական ուշադրության շնորհիվ, որը Մինսկի խմբի համանախագահ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի կողմից, այդ թվում՝ ամենաբարձ մակարդակով, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ շփումների ընթացքում նվիրվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերինե: «Ինչպես դուք հավանաբար գիտեք, արդեն մի քանի օրից կայանալու է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ կապված Ռուսաստանում Հայաստանի տարվա բացման հետ, իսկ փետրվարին նախատեսվում է մեր նախագահի այցն Ադրբեջան,-ասել է Լավրովը:-Այդ շփումների ընթացքում ռուսաստանյան կողմից, անկասկած, դարձյալ կհնչի հաստատակամ առաջարկությունը՝ բաց չթողնելու նոր տարում բանակցային գործընթացում բեկման հասնելու իրական հնարավորությունը՝ ավարտելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումըե,-ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Լավրովը հայտնել է, որ Մինսկի խմբի համանախագահները այդ առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին արդեն առաջարկել են նրանց հերթական հանդիպումն անցկացնել այս տարվա փետրվարին: «Երկու նախագահներն էլ սկզբունքային համաձայնություն են հայտնել այդ առաջարկությանըե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: Հիշեցնենք, որ Լոնդոնում Հայաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ-ի ՄԻնսկի խմբի համանախագահների խորհրդատվություններ են ընթանում հայ-ադրբեջանական հերթական գագաթաժողովի նախապատրաստման նպատակով: