1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ռուսաստանցի եւ արտասահմանյան լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Ռուսաստանը կհակազդի ԱՊՀ-ն պառակտելու եւ Համագործակցության երկրների միջեւ ռազմաքաղաքական դիմակայության գծեր անցկացնելու փորձերին: «Ինչն Է դժվարացնում համագործակցության զարգացումն այդ տարածքում. դրանք պահպանվող հակամարտություններն են, մենք պետք Է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի դրանք կարգավորենք խաղաղարար եւ բանակցային մեխանիզմներին համապատասխան, եւ ԱՊՀ-ի տարածքը պառակտելու եւ այստեղ ռազմաքաղաքական դիմակայության գծեր անցկացնելու փորձերըե,-ասել Է նախարարը: Նա հավելել Է, որ չի կարելի ԱՊՀ-ի երկրներին այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի պատանդները դարձնել: Ըստ Լավրովի՝ «անթույլատրելի Է նրանց արհեստական ընտրության առջեւ դնելը՝ կամ դուք մեզ հետ եք կամ մեր դեմե: «Ռուսաստանը հակազդելու Է այդօրինակ միտումներին, պնդելու Է, որ բոլոր հարգեն Համագործակցության գծով մեր գործընկերների օրինական շահերը եւ որ նրանց վերաբերվեն որպես միջազգային հանրակցության իրավահավասար անդամներիե,-ընդգծել Է Սերգեյ Լավրովը: