Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի նկատմամբ թշնամանքով Վրաստանը «քողարկում էե ներքին հիմնախնդիրները

2 րոպեի ընթերցում

ԲՐԱԶԻԼԻԱ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ պաշտոնական Թբիլիսիի թշնամանքը նրա կողմից օգտագործվում է Վրաստանի ներքին հիմնախնդիրներից ուշադրությունը շեղելու համար: «Այդ կերպ Թբիլիսիում ցանկանում են զսպել բնակչության դժգոհությունը վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակից, քողարկել մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումները, համաշխարհային հանրակցության ուղադրությունը շեղել առկա բոլոր համաձայնեցումները վիժեցնելու սեփական գործողություններից եւ Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռազմական արկածախնդրությունների նախապատրաստումիցե,-ասված է բրազիլական «üոլիա դե Սան Պաուլուե թերթում հինգշաբթի օրը հրապարակված Լավրովի հարցազրույցում: «Չի կարելի չտեսնել, որ այդ գիծը փակուղի է տանումե,-ընդգծել է նախարարը: «Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք նախկինի պես Վրաստանի, բարեկամ վրաց ժողովրդի հետ բարիդրացիությունը զարգացնելու կողմնակից ենք: Ներկայիս լարվածությունը մեր ընտրությունը չէ: Հուսով ենք, որ վերջիվերջո, Թբիլիսիում կհաղթի ողջամտությունը, եւ իշխանություններն իրենց ժողովրդին առավել արժանի հեռանկար կառաջարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունների առումովե,-հայտարարել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում