Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում դրական փոփոխություններ չեն նկատվում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անբարո է համարում Վրաստանի քաղաքականությունը: «Միմյանց նկատմամբ մեր մոտեցումների տարբերությունն այն է, որ մենք անհնարին ենք համարում անբարոյական քաղաքականություն վարելըե,-մամլո ասուլիսում ասել է Լավրովը՝ պատասխանելով ռուս-վրացական հարաբերություններին վերաբերող հարցին: Արձանագրելով, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում «բարելավում չի դիտվումե, ռուսաստանցի նախարարը նշել է, որ բարոյական քաղաքականության կարեւոր բաղադրիչը «ձեռք բերված համաձայնությունների կատարումն է, բայց Վրաստանը հետեւողականորեն հրաժարվում է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունների վերաբերյալ համաձայնությունների իրագործումից եւ այնտեղ ուժ չկիրառելու պարտավորություններիցե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում