Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Պաշտոնական Անկարան եւ Մոսկվան քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցըե

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Բաքվում հայտարարել Է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորումը հետաքրքրում Է աշխարհի շատ երկրների, այդ թվում եւ այն երկրներին, որոնք գտնվում են այս տարածաշրջանում: Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ թեմանե,-ասել Է Լավրովը Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ այսօր կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Լավրովի խոսքով՝ այդ հարցը քննարկվում Է բացառապես այն ջանքերի շրջանակում, որոնք գործադրվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ եւ որեւիցե «այլ զուգահեռ, այդ ձեւաչափին հակասող բանակցություններ ոչ ոք ոչ մեկի հետ չի անցկացնումե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում