Սերգեյ Լավրով. «Մոսկվան պատրաստ Է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումային համաձայնությունըե
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու այցի նախաշեմին Ադրբեջանի առաջատար լրատվական գործակալություններին հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ Բաքվի եւ Երեւանի միջեւ փոխզիջումային համաձայնությունը եւ հանդես գալ որպես դրա երաշխավոր: «Ռուսաստանը դեմ Է հակամարտության կողմերին դրսից որեԷ դեղատոմս պարտադրելուն: Այդ հիմնախնդրի կարգավորման գլխավոր պատասխանատուները ադրբեջանցիներն են ու հայերըե,- ընդգծել Է նախարարը: Լավրովը հավաստիացրել Է, որ Մոսկվան «պատրաստ Է պաշտպանել այն փոխզիջումային համաձայնությունը, որը կբավարարի հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, իսկ դրան հասնելու դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավորե: ՌԴ-ի արտգործնախարարը կենսունակ Է համարում հիմնախնդրի այն լուծումը, «որը թույլ կտա վերադարձնել Անդրկովկասի կայունությունն ու խաղաղությունը, իսկ հետհակամարտային շրջանում կօգնի պահպանել տարածաշրջանում ուժերի պատմականորեն հաստատված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, եւ որը տարածաշրջանը չի վերածի միջազգային քաղաքական ու ռազմական մրցակցության ասպարեզիե: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը մարտի 12-ին մասնակցելու են Բաքվում ռուսաստանյան տեղեկատվական- մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Նախատեսվում Է, որ ՌԴ-ի արտգործնախարարը Ադրբեջան կժամանի մարտի 11-ին: Այցի առաջին օրը հանդիպումներ ծրագրված չեն: Մարտի 12-ին կկայանան Լավրովի հանդիպումները Ադրբեջանի պաշտոնատարների հետ: Նախատեսվում Է, որ այդ շրջանակներում տեղի կունենան Լավրովի հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Դրանց ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության հեռանկարները: