Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Միխեիլ Սահակաշվիլին ինքը խախտեց Վրաստանի տարածքային ամբողջականությունըե

1 րոպեի ընթերցում

ՄԱՅՆԻ üՐԱՆԿüՈՒՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Շպիգելե ամսագրում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ Միխեիլ Սահակաշվիլին ինքը խախտեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Վրաստանը շովինիստաբար վերաբերվեց երկու փոքր ժողովուրդների, որոնք նրան միացվել Էին Խորհրդային Միության ժամանակներում: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ինքը խախտեց Վրաստանի տարածքային ամբողջականությունը, երբ նա հրաման տվեց ռմբակոծել Հարավային Օսիայի խաղաղ քաղաքը: Դա հանցագործություն Էր իր իսկ ժողովրդի դեմ, քանի որ բռնությունն ուղղված Էր այն մարդկանց դեմ, որոնց Սահակաշվիլին մինչ այդ անվանում Էր իր պետության քաղաքացիներե,-ընդգծել Է ՌԴ-ի արտգործնախարարը: Նրա խոսքով՝ Ռուսաստանն այլ ելք չուներ, բացի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելուց այն բանից հետո, երբ Վրաստանը հրաժարվեց որեւիցե ձեւով քննարկել նրանց կարգավիճակի հարցը եւ նույնիսկ հայտարարեց, որ «պատերազմն ավարտված չԷ, եւ երբեւիցե այն կշարունակվիե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում