1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 15-ին ստորագրել է Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքը, նաեւ` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, Համապատասխանության գնահատման, ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, ՀՀ- ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, դեկտեմբերի 16-ին նախագահը ստորագրել է Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ եւ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ օրենքը, նաեւ` ՀՀ քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, Պարզեցված հարկի, Գույքահարկի, Պետական տուրքի, Նվազագույն ամսական աշխատավարձի, Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ýինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: