Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Լրացուցիչ միջազգային դիտորդները պետք Է տեղաբաշխվեն միայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարակից գոտիներում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ հինգշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ լրացուցիչ միջազգային դիտորդները պետք Է տեղաբաշխվեն միայն Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարակից գոտիներում: Ինչպես հաղորդել Է ՌԴ-ի ԱԳ նախարարությունը, զրույցը կայացել Է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: «Լրացուցիչ միջազգային դիտորդները տեղաբաշխվեելու են բացառապես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հարակից գոտիներում եւ նրանց նպատակը լինելու Է Թբիլիսիի կողմից նոր ագրեսիայի կանխումըե,-ասել Է Լավրովը եւ հավելել, թե «ինչ վերաբերում Է այդ պետությունների ներսում անվտանգության ապահովման միջոցներին, ապա դրանք արդեն ձեռնարկվել են այնտեղ Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի միջեւ երկկողմ պայմանագրերի հիման վրա ռուսաստանյան զորակազմերի տեղաբաշխման ճանապարհովե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում