Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի՝ Արեւմուտքը դասեր չքաղեց Կովկասի վերջին իրադարձություններից

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ռազմական հզորությունը վերականգնելուն օգնելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ բուն դաշինքի մտադրությունը նշանակում Է, որ արեւմտյան աշխարհը դասեր չի քաղել Կովկասի վերջին իրադարձություններից, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր կայացած մամուլի ասուլիսում: Լավրովի կարծիքով՝ Արեւմուտքն այդպիսով անտեսում Է այն փաստը, որ Վրաստանը, սպառազինության վրա կատարվող ծախսերով լինելով համաշխարհային ռեկորդակիրը, արտասահմանից ստացված միջոցներն ու զենքը «օգտագործեց այն ժողովրդի դեմ, որին պարոն Սահակաշվիլին իր քաղաքացիներն Էր համարումե: Լավրովը հիշեցրել Է, որ Կովկասի անվտանգության ապահովման ուղիների շուրջ քննարկումների հանգուցային հարցերից մեկը, որոնք հոկտեմբերին 15-ին պետք Է սկսվեն Ժնեւում, Վրաստանի ռազմականացում թույլ չտալու թեման Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում