Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. ՄԱԿ-ի առաքելության մանդատի հարցը չի քննարկվի առանց Սուխումի

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Աբխազիայում ՄԱԿ-ի առաքելության մանդատը երկարաձգելու հարցը չի քննարկի առանց այդ երկրի ներկայացուցիչների մասնակցության: «Այս անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում չի ընդունի առանց աբխազական կողմի ներկայացուցիչների մասնակցությանե,- ասել է նախարարը մամուլի ասուլիսում: Նա նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը կարող է անցկացվել ոչ թե Նյու Յորքում, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը, այլ եվրոպական երկրներից մեկում, որը կարող է այցագիր տալ Աբխազիայի ներկայացուցչին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում