Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը Անկարային խոստացել է կարճ ժամանակում լուծել Ռուսաստան թուրքական ապրանքներ ներկրող ՏԻՐ-երի մաքսային ձեւակերպումները հ

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոստացել է կարճ ժամանակում լուծել իր երկիր թուրքական ապրանքներ ներկրող ՏԻՐ-երի մաքսային ձեւակերպումները հեշտացնելու հարցը: Թուրքական կողմն անհանգստացած է այն բանով, որ Վրաստանում ռազմական իրադարձությունների արդյունքում ստեղծված հումանիտար աղետի պատճառով տուժածներին մարդասիրական օգնություն հասցնող ամերիկյան ռազմական նավերի՝ Բոսýորի նեղուցով անցումները թույլատրելուն ի պատասխան Ռուսաստանը դժվարություններ է ստեղծել իր սահմանակետերում՝ թուրքական ապրանքներ արտահանող ՏԻՐ-երի մաքսային ձեւակերպումների հարցում: Թուրք-ռուսական սահմանակետերում հազարավոր ՏԻՐ-եր արդեն երեք շաբաթ է կանգնեցված են, ինչի պատճառով թուրք արտադրողները միլիոնավոր դոլարի կորուստներ են ունեցել: Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում Լավրովն ասել է, Ռուսաստանի մաքսակետերում կիրարկումները խտրական չեն եւ իրագործվում են բոլոր երկրներից ներկրվող ապրանքերի համար: «Պատճառը մաքսային ձեւակերպումների բարդ գործառույթն է: Աշխատանքներ են տարվում այն հեշտացնելու համար: Աշխատում ենք խնդիրը լուծել ամենակարճ ժամանակում: Բացի այդ, Ռուսաստան ներկրվող ապրանքները պետք է համապատասխանեն ռուսական ստանդարտներին, ինչը թուրքական կողմը միշտ չէ, որ պահպանում էե, -ասել է Լավրովը: Թուրքիայի պետնախարար Քյուրշադ Թյուզմենը պահանջել է ռուսական կողմի կատարվող սահմանափակումներին որպես փոխհատուցում` թուրքական մաքսատներում խստացնել ռուսաստանյան ապրանքների ներկրումը եւ «ýիզիկական հսկողությունե իրագործել: Սակայն, Թուրքիայի կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը երեկ հայտարարել է, որ այդ կիրարկումը կյանքի չի կոչվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում