Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը դեմ է երկրներին արհեստականորեն ՆԱՏՕ ներքաշելուն

1 րոպեի ընթերցում

ՎԱՐՇԱՎԱ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է այս կամ այն երկրներին արհեստականորեն ՆԱՏՕ ներքաշելուն: «Դրա համար ոչ մի իրական պատճառ չկա, տեսնում ենք, որ այդ գործողությունները խախտում են անվտանգության միջազգային սկզբունքները: Մանավանդ վնասակար է այս կամ այն երկրին արհեստականորեն ՆԱՏՕ խցկելըե,- ասել է նախարարը հինգշաբթի օրը Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում ի պատասխան ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրին Ուկրաինայի եւ Վրաստանի միանալու պլանների նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը մեկնաբանելու խնդրանքին: Լավրովը նշել է, որ ամերիկացի գործընկերները շատ բարձր մակարդակով իրեն քանիցս հայտարարել են, որ «եթե Վրաստանի ղեկավարությունը որոշի ուժ կիրառել Հարավային Օսիայի նկատմամբ, նա ինքը խաչ կդնի ՆԱՏՕ-ին իր անդամակցելու վրաե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում