Սերգեյ Լավրով. Համաշխարհային հանրակցությունը պետք Է ապահովի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անվտանգությունը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ համաշխարհային հանրակցությունը պետք Է ապահովի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անվտանգությունը: «Եվրամիության կամ այլ կառույցի կողմից առաջադրվող այն հարցը, թե իրենք կցանկանային իրենց դիտորդներին ուղարկել Աբխազիա եւ Հարավային Օսիա, պետք Է ուղղվի ոչ թե մեզ, այլ Ցխինվալին ու Սուխումինե,-նշել Է նախարարը: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումը միակ հնարավոր մոտեցումն Է եւ այդ հանրապետությունների բնակիչների անվտանգության ապահովման միակ հնարավոր եղանակը, ընդգծել Է Լավրովը Բելգիայի իր պաշտոնակից Կարել դե Գուխտի հետ կայացած հանդիպմանը: