Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանն այսուհետեւ ոչ մեկի զեղչեր չի տրամադրի էներգակիրներ մատակարարելիսե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն այսուհետեւ ոչ մեկի զեղչեր չի տրամադրի էներգակիրներ մատակարարելիս, դաշնակիցներին օժանդակություն ցույց կտրվի այլ ձեւերով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Հարց առաջադրել այն մասին, թե Ռուսաստանը էներգետիկական մատակարարումների առնչությամբ նեոիմպերիալիզմ է օգտագործում, անիրավազոր էե,-հայտարարել է նա այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: «Դա այդպես չէ, նման հարցի բուն առաջադրումը բացառում է դրական պատասխանըե: «Անցումը շուկայական սկզբունքների պետությունների միջեւ համագործակցության զարգացման հիմնարար պայման էե,-ընդգծել է նախարարը: Ընդսմին նա ճշտել է, որ «Ռուսաստանն իր դաշնակիցներին կօժանդակի ոչ թե էներգակիրների արտոնյալ գներով, այլ ուրիշ ձեւերովե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում