ՍԵրգեյ Լավրով. ԵԱՀԿ-ում ոչ մի հարց չի քննարկվի առանց Հարավային Օսիայի ներկայացուցիչների
1 րոպեի ընթերցում
ՑԽԻՆՎԱԼ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար ՍԵրգեյ Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը երաշխավորում է, որ ԵԱՀԿ-ում ոչ մի հարց չի քննարկվի առանց Հարավային Օսիայի ներկայացուցիչների: «Ռուսաստանը ԵԱՀԿ-ի անդամ է եւ, որպես այդպիսին, մենք երաշխավորում ենք, որ Հարավային Օսիային վերաբերող ոչ մի հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվի Ցխինվալի ներկայացուցիչների բացակայությամբե,- ասել է Լավրովը Ցխինվալում կայացած մամուլի ասուլիսում: