Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչների հետ քննարկել է Վրաստանում եւ Աբխազիայում ՄԱԿ-ի ներկայության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Վերբեկեի հետ քննարկել է տարածաշրջանում ՄԱԿ-ի ներկայության հեռանկարները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդել է ՌԴ-ի արտգործնախարարությունը: Կողմերը «քննարկել են Վրաստանում եւ Աբխազիայում ՄԱԿ-ի ներկայության հեռանկարները, ընդգծել Հարավային Օսիայի դեմ վրացական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության հաշվառմամբ եւ Աբխազիայի անկախության հռչակման լույսով ՄԱԿ-ի դիտորդական առաքելության գործունեության շարունակման կարեւորությունըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում