Սերգեյ Լավրով. Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցը կախված է Սահակաշվիլիի գործողություններից
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը կախված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետագա գործողություններից: «Սահակաշվիլին պատասխանատվություն է կրում իրադարձությունների հետագա զարգացման համարե,- լրագրողներին ասել է Լավրովը: Նա նշել է, որ չճանաչված հանրապետությունների իշխանություններն ու ժողովուրդը քանիցս դիմել են իրենց անկախությունը ճանաչելու խնդրանքով: «Մենք հասկանում ենք աբխազ եւ օս ժողովուրդների զգացմունքներըե,- ասել է նախարարը: Նրա խոսքով` տակավին երկու տարի առաջ Վրաստանի նախագահը «երդվում էրե, որ ուժ չի կիրառի հակամարտության կարգավորման համար: «Բայց այժմ նա ուժ կիրառեց, որն իր մասշտաբով ու ցինիզմով անցնում է բոլոր սահմաններըե,- ասել է ՌԴ-ի արտգործնախարարը: