Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Կարելի Է մոռանալ Վրաստանի տարածքային ամբողջականության շուրջ խոսակցություններըե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել Է, որ կարելի Է մոռանալ Վրաստանի տարածքային ամբողջականության շուրջ խոսակցությունները: «Կարելի Է մոռանալ Վրաստանի տարածքային ամբողջականության շուրջ խոսակցությունները, քանի որ, կարծում եմ, անհնարին Է Հարավային Օսիային եւ Աբխազիային ստիպել համաձայնելու այն տրամաբանությանը, որ իրենց կարելի Է ուժով վերադարձնել վրացական պետությունե,-ընդգծել Է Լավրովը: Ավելի վաղ Լավրովը հայտարարել Է, որ ռուսաստանցի խաղաղապահները պատրաստ են համագործակցել միջազգային դիտորդների հետ եւ պատրաստ են քննարկել Հարավային Օսիայում միջազգային դիտորդների թիվն ավելացնելու առաջարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում