Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի՝ «վեցյակըե կարող Է երաշխավորել Իրանի անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ «վեցյակըե կարող Է անվտանգության երաշխիքներ տրամադրել Իրանին: «Կարծում եմ, որ «վեցյակըե կարող Է հետեւյալ քալն անել՝ հստակորեն բանակցությունների սեղանին դնել կոնկրետ առաջարկներ, անվտանգության երաշխիքներ տալ Իրանին եւ նրա համար առավել արժանի տեղ ապահովել Մերձավոր եւ Միջին արեւելքի իրադրության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններումե,-այսօր լրագրողներին ասել Է Լավրովը: «Ցավոք, «վեցյակիե ոչ բոլոր երկրներն են դրան պատրաստ: Բայց ես համոզված եմ, որ դա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը կարգավորելու արդյունավետ ճանապարհ Էե,- հայտարարել Է ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը: Միջազգային միջնորդների «վեցյակըե՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները եւ Գերմանիան, բանակցություններ են վարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում