Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը ողջունել է Իրանի հետ բանակցություններին միանալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը

1 րոպեի ընթերցում

ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿ-ԿԱՄՉԱՏՍԿԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ողջունում է Իրանի հետ բանակցություններին միանալու ԱՄՆ-ի պատրաստակամությունը: «Ես, իհարկե, ողջունում եմ այն փաստը, որ ամերիկացիները հայտարարել են, թե պատրաստ են միանալու բանակցություններին,- ասել է Լավրովը` «Վեստի նեդելիե ծրագրին տված հարցազրույցում, որը կիրակի օրը հեռարձակվել է Հեռավոր արեւելքում:- Այդ հարցը կանոնավորապես քննարկվել է վեց երկրների` եվրոպական «եռյակիե, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանակցությունների ընթացքում, եւ այդ «վեցյակիե մյուս բոլոր մասնակիցները ԱՄՆ-ին կոչ են արել միանալ բանակցային գործընթացին եւ համատեղ առաջարկություններ ընդունել, որոնք կդրվեն այդ գործընթացի սեղանին եւ կներկայացվեն Իրանինե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում