Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Մենք ցանկանում ենք վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի հետե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը կատարում Է Վրաստանին տրված բոլոր խոստումները եւ պատասխան քայլեր Է ակնկալում Թբիլիսիից: «Մենք կատարում ենք բոլոր այն խոստումները, որոնք տրվել Էին նախագահների՝ փետրվարին կայացած հանդիպմանը: Համարժեք արձագանքի ենք սպասում վրացական կողմից: Առայժմ դա չի դիտվումե,-ասել Է Լավրովը՝ այսօր ելույթ ունենալով Պետդումայում կայացած խորհրդարանական ունկնդրումների ժամանակ, որոնք նվիրված Էին ԱՊՀ-ի տարածքի հակամարտությունների կարգավորմանը: Նախարարը հիշեցրել Է, որ Ռուսաստանը Վրաստանի հետ վերականգնել Է ավիահաղորդակցությունը, չեղյալ հայտարարել ռուսաստանյան այցագիր ստանալու հետ կապված մի շարք սահմանափակումներ, փորձագիտական կոնսուլտացիաներ են նախապատրաստվում, որոնք Վրաստանի գյուղատնտեսական արտադրանքը կվերադարձնեն ռուսաստանյան շուկա: Ռուսաստանը կոչ Է անում Վրաստանին՝ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի զարգացմանը, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ սադրանքներից ու բոյկոտից, նշել Է Լավրովը: «Մենք ընդհանուր առմամբ ցանկանում ենք վերականգնել բարիդրացիական հարաբերությունները Վրաստանի հետե,-հավելել Է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում