Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը հետեւողականորեն հանդես Է գալիս Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու օգտին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել Է, որ Ռուսաստանը հետեւողականորեն հանդես Է գալիս Վրաստանի հետ հարաբերությունները բարելավելու օգտին: «Մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս ռուս-վրացական հարաբերությունները բարելավելու օգտին, ինչի մասին վերջին մի քանի տարվա ընթացքում քանիցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել Է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, ավելին՝ առաջարկել հարաբերությունների բարելավման կոնկրետ հնարավորություններե,-ասել Է Լավրովը: «Ցավոք, վրացական կողմը հետեւողականորեն չի կատարել պայմանավորվածություններըե,-ընդգծել Է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում