Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի թույլ չտա Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի թույլ չտանք Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ եւ թույլ չտանք այդ անդամակցության առնչությամբ թե դաշինքի, թե նրա առաջատար անդամների, թե մեր հարեւանների հետ հարաբերությունների անխուսափելի կտրուկ վատթարացումե,-ասել Է Լավրովը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով «Էխո Մոսկվիե ռադիոկայանի եթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում