Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Իրանական հիմնախնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ են ԱՄՆ-ի եւ Իրանի ուղղակի բանակցությունները

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ, ըստ պաշտոնական Մոսկվայի, իրանական հիմնախնդիրը կարգավորելու համար անհրաժեշտ են ԱՄՆ-ի եւ Իրանի ուղղակի բանակցությունները «Վաշինգտոնի եւ Թեհրանի ուղղակի բանակցությունները իրանական հիմնախնդրի կարգավորման հանգուցային բաղադրիչն Էե,- ասել Է Լավրովը «Էխո Մոսկվիե ռադիոկայանին տված հարցազրույցում: ՌԴ-ի արտգործնախարարն ընդգծել Է, որ իրանական միջուկային հիմնախնդրի բանակցային լուծումը միակ հնարավորն Է: «Ես այլ տարբերակներ հնարավոր չեմ համարում: Եթե ուժային ինչ-որ բան օգտագործվի, ապա Մերձավոր արեւելքի հիմնախնդիրների թնջուկը անտանելի կդառնա, եւ կարգավորման բոլոր փորձերը վերջնականապես կձախողվենե,- հայտարարել Է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում