Տարածաշրջանային

Ըստ Սերգեյ Լավրովի` ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրին Վրաստանի միանալն անկարելի կդարձնի հակամարտությունների լուծումը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրին Վրաստանի միանալը ի չիք կդարձնի վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կարգավորման հնարավորությունը: «Ցավոք, ինչպես մենք լսեցինք ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հայտարարությունները մինչեւ Թբիլիսի այցը եւ Թբիլիսի այցի ընթացքում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրին Վրաստանի միանալը կլուծի վրաց-աբխազական հիմնախնդիրը: Դա ավելի շուտ ի չիք կդարձնի այդ հնարավորությունըե,- նշել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում