Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը հաստատել է, որ Ռուսաստանը կարող է պաշտպանել Իրանի դեմ սահմանվելիք պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԱՄՄԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ է Իրանին պատժելուն, բայց դեմ չէ այնպիսի պատժամիջոցներ սահմանելուն, որոնք կկանխեն զգայուն տեխնոլոգիաների եւ միջուկային նյութերի հայտնվելն Իրանում: «Ռուսաստանը կտրականապես դեմ է Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւերի ցանկացած խախտմանըե,-ասել է նախարարը: Նա հիշեցրել է, որ Իրանի միջուկային դոսիեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հանձնելու նպատակն Իրանին ստիպելն էր՝ համագործակցելու ՄԱԳԱՏԷ-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում