Սերգեյ Լավրովը հուսով է, որ Թեհրանը դրականորեն կարձագանքի միջուկային հիմնախնդրի վերաբերյալ առաջարկություններին

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուսով է, որ Թեհրանը դրականորեն կարձագանքի իրանական միջուկային հիմնախնդրի վերաբերյալ միջազգային միջնորդների «վեցյակիե առաջարկություններին: Լավրովը նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը քննարկվել է Սինգապուրում ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ կայացած իր հանդիպմանը: «Վերջերս Ժնեւում տեղի ունեցած հանդիպումը թեեւ որեւիցե էական արդյունք չտվեց, այդուամենայնիվ հույս կա, որ իրանական կողմը դրականորեն կարձագանքի վեց պետությունների առաջարկությանըե,- ասել է նախարարը: «Աշխատելու ենք այդ ուղղությամբե,- հավելել է նա: Անցած շաբաթ օրը Ժնեւում կայացել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի եւ Իրանի ազգային ավտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հանդիպումը, որին մասնակցել են «վեցյակիե` Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, üրանսիայի եւ Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարարները: «Բանակցությունները կառուցողական էին, բայց մենք հստակ պատասխան չստացանք այն հարցին, որը մեզ հետաքրքրում էե,- հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողներին հայտարարել է Սոլանան, որը բանակցություններում ներկայացնում է «վեցյակիե շահերը: Նրա խոսքով` կողմերը պայմանավորվել են բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալ երկու շաբաթից: «Ես հուսով եմ, որ շուտով մենք հստակ պատասխան կստանանք մեր առաջարկությունների ու մյուս հարցերի վերաբերյալե,- ասել է Սոլանան: Իր հերթին Ջալիլին հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական էին, եւ դրանց մասնակցած կողմերին հաջողվեց ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները: «Կան ընդհանուր կետեր, կան նաեւ այնպիսիները, որոնք տարաձայնություններ են հարուցումե,- ասել է նա:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը