Սերգեյ Լավրովն անթույլատրելի է համարում ուժ չկիրառելու մասին համաձայնագրի ստորագրումը Աբխազիա գաղթականների վերադարձով պայմանավորելը
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերգեյ Լավրովն անթույլատրելի է համարում վրաց-աբխազական հակամարտության գոտում ուժ չկիրառելու մասին համաձայնագրի ստորագրումը գաղթականների վերադարձի հարցի հետ կապակցելը: Այդ մասին նա հայտարարել է Սերբիայի իր պաշտոնակից Վուկ Երեմիչի հետ կայացած հանդիպումից հետո: «Արեւմտյան գործընկերները փորձում են այդ պահանջը կապակցել փախստականների վերադարձի վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման հետ, ինչը տվյալ փուլում միանգամայն անիրատեսական էե,- ասել է ռուսաստանցի նախարարը: Լավրովի խոսքով` «փախստականների վերադարձի թեման նախ պահանջում է հանգստացնել իրադրությունը, վերականգնել վստահությունըե: «Առհասարակ հակամարտության գոտին լքած մարդկանց վերադարձը ցանկացած կարգավորման առավել բարդ ասպեկտներից մեկն էե,- պարզաբանել է Լավրովը: Նա հիշեցրել է պաղեստինցի գաղթականների հետ կապված իրադրությունը, «ինչ-որ մեկը պահանջում է արդյոք այդ հարցի անհապաղ լուծում: Նման բան չեմ լսումե,- ասել է նախարարը եւ հավելել. «Կոսովոյի սերբ փախստականների մասին ընդհանրապես մոռացել ենե: