Տարածաշրջանային

Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի Սերգեյ Լավրովը

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը Ռուսաստանի պաշտոնական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ԱԳ նախարարությունը: Հաղորդագրության մեջ ասված է, որ «Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոլ Կատամաձեին այս տեղեկատվությունն այսօր հայտնել է Վրաստանում ՌԴ-ի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոնե: Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությունը նշանակված է հունվարի 20- ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում