Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը կոչ է արել Թբիլիսիին՝ հարաբերությունները բարելավել ոչ թե խոսքով, այլ գործով

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա Երկրորդ հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում առկա հիմնախնդիրները անհրաժեշտ է լուծել ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով: Նա նշել է, որ դյուրին որոշում չէր ՌԴ-ի արտգործնախարարին Վրաստանի նախագահի պաշտոնակալման արարողությանը ուղարկելը: «Ռուսաստանի ղեկավարության այս որոշումը ընդգծում է Թբիլիսիի հետ շփումներում ոչ թե այսօրվա քաղաքական կոնյունկտուրայի, այլ Ռուսաստանի եւ Վրաստանի ժողովուրդների երկարաժամկետ շահերի վրա հիմնվելու ձգտումըե,-ասել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում