Սերգեյ Լավրով. Ռուսաստանը չի հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու պլանների մասին
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել Է, թե Ռուսաստանը երբեք չի հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու պլանների մասին: «Ռուսաստանի ղեկավարությունը երբեք չի հայտարարել, որ Կոսովոյից հետո մենք կճանաչենք Աբխազիան եւ Հարավային Օսիանե,-նշել Է նա: Նախարարի խոսքով՝ նախադեպն ստեղծվելու Է ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն Է դա ցանկանում: Նա նշել Է, որ սխալ Է աշխարհի որոշակի ուժերի այն դիրքորոշումը, թե Ռուսաստանը կշահի Կոսովոյի անկախության ճանաչումը: Ըստ Լավրովի՝ ռուսաստանյան կողմը հիանալի հասկանում Է անջատողական գործընթացների ապակայունացնող Էýեկտը: «Մենք ինքներս ոչ այնքան վաղուց մեզ վրա զգացել ենք այդ սպառնալիքը, ուստի գոնե դրանում մեզ կասկածելու պատճառ չկաե,-ասել Է նա: «Մեր շահերից Է բխում կայունության պահպանումը, անջատողականություն եւ միջազգային իրավունքի խախտումներ թույլ չտալըե,-հավելել Է Լավրովը: