Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը իր որոշումները չի պարտադրում ԱՊՀ-ի մյուս երկրներինե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Ռուսաստանը չի չարաշահի ԱՊՀ-ում ունեցած իր կշիռը եւ իր որոշումները չի պարտադրի ԱՊՀ-ի մյուս երկրներին: «Ռուսաստանի առաջատար դերն այն չԷ, որ մենք նման դեր պարտադրենք: Ցանկացած ինտեգրացիոն միավորման մեջ առավել խոշոր Էկոնոմիկան նաեւ առավել ծանրակշիռ ձայն ունի պրակտիկ հարցերի լուծման գործում, բայց մենք չենք չարաշահի մեր կշիռը եւ միշտ կընդունենք այն որոշումները, որոնք կամավոր ընդունվում են մեր գործընկերների կողմիցե,-ասել Է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը նշել Է, թե ներկայում այնքան Էլ կոռեկտ չԷ «ազդեցության ոլորտներիե մասին խոսելը, քանի որ դա «սառը պատերազմիե տերմինաբանություն Է: «Մենք ունենք մեր չթաքցվող թափանցիկ շահերը հետխորհրդային տարածքում, եւ այդ շահերը մենք մտադիր ենք իրացնել ԱՊՀ-ի բոլոր երկրների հետ փոխշահավետ համագործակցության միջոցովե,-հավելել Է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում