Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «2006 թվականին էական առաջընթաց է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացումե

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2006 թվականին էական առաջընթաց է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հակամարտության խաղաղ կարգավորման կանխատեսումների վերաբերյալ «Թրենդե գործակալության հարցին: «Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է: Մենք ԱՄՆ-ի եւ üրանսիայի հետ միասին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ենք, եւ համանախագահների դերն այն է, որ կողմերին օգնեն համաձայնության գալուե,-ասել է նա: Ըստ Լավրովի, հանգուցային նշանակություն ունեն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների, ինչպես նաեւ երկու պետությունների արտաքին գործերի նախարարների ուղղակի շփումները: «Համանախագահներն օգնում են կազմակերպելու այդ շփումները, լսում են այն, ինչ ասում են երկրների ղեկավարները եւ նախապատրաստվում են հաջորդ բանակցություններին՝ պատրաստելով առաջարկություններ, որոնք կօգնեն նրանց առաջ շարժվելու հիմնախնդրի կարգավորման գործումե,-ավելացրել է Լավրովը: Էական առաջընթաց նշելով ընթացիկ տարվա բանակցային գործընթացում՝ Լավրովն ասել է, որ «համանախագահները նախկինի պես իրենց դերը կխաղան Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ շփումներումե: Ընդսմին նա խուսափել է կանխատեսումներ անել համաձայնության հասնելու ժամկետների վերաբերյալ: «Կա ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության տրամադրվածությունը՝ դուրս գալու ստեղծված ճգնաժամից: Այստեղ մենք հետեւում ենք միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին, բայց գլխավորը Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համար առավելագույնս հարմար պայմաններ ստեղծելն է՝ կապված հետագա բանակցությունների փուլերի ու ժամկետների հետե,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում