Սերգեյ Լավրովը Ադրբեջանում քննարկելու Է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի վերջին կայցելի Ադրբեջան: Ինչպես «Նովոստի Ադրբեջանե- ին հայտնել Է Ռուսաստանի արտգործնախարարության մի աղբյուր, «ներկայում ճշտվում Է Սերգեյ Լավրովի՝ Բաքու այցի ամսաթիվն ու ծրագիրըե: Ծրագրվում Է, որ այցի ընթացքում Լավրովին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպումներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Բացի այդ, այցի շրջանակներում ծրագրված Է Սերգեյ Լավրովի մասնակցությունը Բաքվում Ռուսաստանի տեղեկատվական-մշակութային կենտրոնի բացմանը նվիրված հանդիսավոր արարողությանը:

Հայերեն