Սերգեյ Լավրով. «Մոսկվան կոչ Է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ առաջիկա ամիսներին պատրաստել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներըե

1 րոպեի ընթերցում

ՀԵԼՍԻՆԿԻ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Հելսինկիում Մինսկի խմբի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել Է, որ Մոսկվան կոչ Է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ առաջիկա ամիսներին համաձայնեցնել հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները եւ դրանց հիման վրա հաշտության համապարփակ համաձայնագիր պատրաստել: «Մենք կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, ջանքեր գործադրել առաջիկա ամիսներին կարգավորման հիմնարար սկզբունքները համաձայնեցնելու, իսկ այնուհետեւ դրանց հիման վրա հաշտության համապարփակ համաձայնագրի պատրաստմանը ձեռնամուխ լինելու համարե,- ասել Է ՌԴ-ի արտգործնախարարը: Նա հիշեցրել Է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը լավ ազդակ տրվեց Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմամբ եւ դրա շրջանակներում ընդունված հռչակագրով:

Հայերեն