Ըստ Սերգեյ Լավրովի՝ Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելը չի կարող աշխարհաքաղաքական հետեւանքներ չունենալ
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր «Իզվեստիաե թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է, որ Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելը չի կարող հետեւանքներ չունենալ «նախեւառաջ աշխարհաքաղաքական, այլեւ տնտեսական առումովե: Ընդսմին, նրա խոսքով, «ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտում մեր եւ ուկրաինական հարյուրավոր ձեռնարկությունների ամենասերտ կապերը կվերանայվենե: «Դա տեղի կունենա նաեւ այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն կպահանջի անցնելու իր չափորոշիչներին: Իսկ Ռուսաստանում հարցեր կծագեն մեր անվտանգության տեսանկյունից բոլոր այդ գործընկերային կապերի հուսալիության կապակցությամբե,- նշել Է Լավրովը: