Տարածաշրջանային

Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին, եվրոպական «եռյակինե եւ Չինաստանին առաջարկել է համաձայնեցված ռազմավարություն մշակել Իրանի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անհրաժեշտ է համարում, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական «եռյակիե /Մեծ Բրիտանիա, üրանսիա, Գերմանիա/ եւ Չինաստանի ներկայացուցիչները ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությամբ հանդիպում անցկացնեն Թեհրանի միջուկային հիմնախնդրի նկատմամբ նոր ռազմավարություն մշակելու համար: «Այո՛, մենք տեղեկատվություն ներկայացրինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այո՛, ՄԱԳԱՏԷ-ն անցկացրեց կառավարիչների խորհրդի երկու նիստ: Այո՛, իրադրությունը կրիտիկական է, այդ թվում եւ այն դիրքի պատճառով, որ բռնել է իրանական ղեկավարությունը, եւ որին մենք հավանություն չենք տալիս: Դա չի նշանակում, որ այժմ բոլորին հարկավոր է գնալ Անվտանգության խորհուրդ եւ այնտեղից սկսել կոչեր ու սպառնալիքներ տեղալ ու սպառնալիքներն իրականացնելե,- նշել է Սերգեյ Լավրովը «Ռոսիաե հեռուստաալիքին տված հարցազրուցում, որի տեքստն այսօր զետեղվել է ՌԴ-ի արտգործնախարարության կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում