Ըստ Սերգեյ Լավրովի՝ Արեւմուտքը պետք Է պնդի Վրաստանի կողմից ուժի չկիրառման մասին փաստաթղթերի ստորագրումը
1 րոպեի ընթերցում
ԹԲԻԼԻՍԻ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, թե միջազգայն հանրակցությունը պետք Է պնդի, որ Վրաստանն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունների հետ ուժի չկիրառման փաստաթղթեր ստորագրի: «Կարծում եմ՝ մենք բոլորս, ներառյալ արեւմտյան գործընկերները, պետք Է միասնություն դրսեւորենք եւ պնդենք, որ այդ փաստաթղթերը ստորագրվենե,-ասել Է Լավրովը «Վեստի-24ե հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ըստ ՌԴ-ի արտգործնախարարի՝ դա կդառնա Թբիլիսիի, Սուխումի եւ Ցխինվալի միջեւ հարաբերությունների նորմալացման առաջին քայլը: