Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կաջակցի Կիպրոսի միասնության վերականգնման շուրջ բանակցություններին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը կաջակցի Կիպրոսի՝ Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչման դեմ հանդես եկող պետություններից մեկի միասնության վերականգնման շուրջ բանակցություններին: Մոսկվայում ելույթ ունենալով Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում՝ նա ընդգծել Է, որ Հյուսիսային Կիպրոսի հիմնախնդրի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ Է մնում այն առումով, որ հիմնախնդրի լուծման որոնումը պետք Է հիմնվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած որոշումների եւ բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնության վրա: Նախարարը հավելել Է, որ ինչպես Կոսովոյի, այնպես Էլ Հյուսիսային Կիպրոսի հակամարտությունների կարգավորման հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը հետեւողականորեն հիմնվում Է միջազգային իրավունքի վրա: «Մենք հանդես ենք գալիս հակամարտությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առկա որոշումների հիման վրա կարգավորելու օգտինե,-ասել Է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում