Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կենսականորեն շահագրգռված Է Կովկասում օգոստոսյան իրադարձությունների չկրկնվելու հարցում

1 րոպեի ընթերցում

ԲՈԳՈՏԱ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը «կենսականորեն շահագրգռված Էե Կովկասում օգոստոսյան իրադարձությունների չկրկնվելու հարցում, երբ Վրաստանը մարտական գործողություններ սանձազերծեց Հարավային Օսիայում, եւ ՌԴ-ն հարկադրված եղավ միջամտել: Այդ մասին չորեքշաբթի օրը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Բոգոտայում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Կոլումբիայի իր պաշտոնակցի հետ բանակցությունների արդյունքներին: Նա վերստին նշել Է իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ կնքելու անհրաժեշտությունը, որը կերաշխավորի Վրաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ ուժ չկիրառելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում