Ըստ Սերգեյ Լավրովի՝ կովկասյան ճգնաժամը ցույց տվեց, որ ժամանակակից միջազգային հիմնախնդիրներից ոչ մեկը ուժային լուծում չունի
1 րոպեի ընթերցում
ԱՍՏԱՆԱ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից միջազգային հիմնախնդիրներն ուժային լուծում չունեն: Այդ մասին Աստանայում ընթացող արտգործնախարարների միջազգային խորհրդաժողովում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ժամանակակից միջազգային հիմնախնդիրներից ոչ մեկը ուժային լուծում չունի, քանի որ օբյեկտիվորեն նվազում Է ուժի գործոնի դերը գլոբալ եւ տարածաշրջանային քաղաքականության մեջ: Դա վերջերս Կովկասում տեղի ունեցած ճգնաժամի դասերից մեկն Է, որն ամենայն ակներեւությամբ ցույց տվեց, որ ուժին ապավինելը, միջազգային պարտավորությունների կատարումից հրաժարվելը միայն հիմնախնդիրներ ու փակուղիներ են ստեղծում եւ խոչընդոտում տարբեր հակամարտությունների համալիր լուծմանըե,-ընդգծել Է Սերգեյ Լավրովը: