Ըստ Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը միանգամայի իրատեսական Է

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը միանգամայն իրատեսական Է համարում ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը: «Ղարաբաղյան հակամարտության խնդրում չլուծված Է մնում երկու-երեք հարց, որոնք պետք Է համաձայնեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումների ընթացքումե,- ասել Է ՌԴ-ի արտգործնախարարը «Ռոսիյսկայա գազետաե- ին տված հարցազրույցում: Այդ հանդիպումները, նրա խոսքով, կկայանան Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո: «Խոսքը նախեւառաջ Լաչինի միջանցքի մասին Է: Եվ մեր՝ որպես երեք միջնորդներից մեկի, տպավորությունն այնպիսին Է, որ հանգուցալուծումը միանգամայն իրատեսական Էե,- ասել Է Լավրովը: «Բնականաբար, խնդիրը Հայաստանն ու Ադրբեջանը լուծելու են ուղղակի պայմանավորվածությունների շրջանակներում, բայց ռուսաստանցի, ամերիկացի եւ ýրանսիացի միջնորդները, որոնք հիանալի հասկանում են այդ գործընթացի բոլոր նրբերանգներն ու զգայուն լինելը, տեսնում են հանգուցալուծման հնարավորությունըե,-ասել Է ՌԴ-ի արտգործնախարարը: Նրա խոսքով՝ տակավին մինչեւ կովկասյան ճգնաժամը շատ լավ հնարավորություն Էր հայտնվել միջնորդների օժանդակությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ուղղակի հանդիպումների միջոցով առաջ շարժվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Պատրաստվել Էր բովանդակալից փաստաթուղթ, որը բովանդակում Է կարգավորման՝ գործնականում բոլոր սկզբունքներն ու մեխանիզմները, հավելել Է Լավրովը:

Հայերեն

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին